• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին հանձնվեցին Հայաստանի Ազգային ժողովի պարգևները

12 հունվարի, 2021

Հունվարի 12-ին դեսպան Տիգրան Բալայանը Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալներ հանձնեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, Նիդերլանդներ Հայաստան բարեկամության շրջանակի անդամներ Պիտեր Օմզիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարթայն ֆան Հելֆերթին և Սադեթ Կարաբուլութին։ 

ՀՀ Ազգային ժողովի բարձր պարգևները նիդերլանդացի պատգամավորներին հանձնվեցին  երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով նրանց նշանակալի ջանքերի, ինչպես նաև՝ միջազգային ասպարեզում Արցախի դեմ ադրբեջանական-թուրքական ագրեսիայի դատապարտման գործում ունեցած ավանդի համար։ 

Հանձնելով պարգևները դեսպան շեշտեց, որ ՀՀ ԱԺ Պատվո մեդալները Հայաստանի երախտիքի արտահայտություն են տարիներ ի վեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցության խորացման, դրանք նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ կատարած հսկայական աշխատանքի, նաև մարդու իրավունքների պաշտպանության, ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու, ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի դատապարտման  գործում պատգամավորների անխոնջ ջանքերի համար։ 

Նիդերլանդների խորհրդարանի անդամները շնորհակալություն հայտնեցին գնահատանքի համար՝ ընդգծեցելով, որ իրենց գործունեությունն ուղղված է համամարդկային արժեքների պահպանմանը և բռնապետական ռեժիմների անպատժելիության բացառմանը։ Պատգամավորները կարևորեցին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված բանաձևերի դրույթների իրականացումը՝ նոր պատերազմի կանխարգելման առումով։ 

Պատգամավորների հետ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ զինադադարի հաստատումից հետո ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի կողմից զինադադարի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին և դրա հետևանքներին։  

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: